Մուստաֆաևը Բազարփաշի հետ քննարկել է՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
 Մուստաֆաևը Բազարփաշի հետ քննարկել է՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
11:13     30 05 2024    
Հեռախոսազրույց է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական համատեղ հանձնաժողովի համանախագահների՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշի միջև։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Շահին Մուստաֆաևը հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել՝ ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի և այլոց մահվան կապակցությամբ։

Բազարփաշը շնորհակալություն է հայտնել՝ Թեհրանում հրաժեշտի արարողությանը ադրբեջանական պատվիրակության մասնակցության համար։

Կողմերն ընդգծել են՝ «Գըզ Գալասը» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մուստաֆաև   Թեհրան