Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մայիսի 28-ի՝ Պետական անկախության օրվա կապակցությամբ։ ադրբեջանական բանակի անձնակազմին ուղղված շնորհավորանքում:
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր պետականության պատմության ամենափառապանծ էջերից մեկը համարվող՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման 106-րդ տարեդարձի, մայիսի 28-ի՝ Պետական անկախության օրվա առթիվ, ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն դժվարին, բայց միևնույն ժամանակ փառահեղ ծառայության մեջ»,- նշել է նախարարը։
«Հայրենական պատերազմում ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակի և հաղթանակած Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարությամբ իրականացված հաջող մարտական գործողությունների արդյունքում՝ ազատագրվեցին մեր պատմական հողերը, որոնք գտնվում էին թշնամու օկուպացիայի տակ։ Գերագույն գլխավոր հրամանատարի իմաստուն և հեռատես քաղաքականության, մեր բանակի հզորության շնորհիվ՝ լիովին ապահովել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասված է շնորհավորական ուղերձում: