Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Իտալիայում Ադրբեջանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցած արարողության ժամանակ Վատիկանում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը նշել է, որ 106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, Ադրբեջանում ընդունվել է Անկախության հռչակագիրը և մահմեդական աշխարհում ստեղծվել է առաջին աշխարհիկ դեմոկրատական հանրապետությունը։
Իլգար Մուխտարովը նշել է, որ 1991 թվականին Ադրբեջանի պետական անկախության վերականգնումից հետո Սուրբ Աթոռի հետ համագործակցությունը քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում էլ ավելի է ամրապնդվել։
Դիվանագետը նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 30-ամյա օկուպացիայից հետո այս տարի առաջին անգամ Անկախության օրը նշվում է երկրի ողջ տարածքում՝ տարածքային ամբողջականության վերականգնման պայմաններում։ Նա նշել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության կողմնակից, և այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն։
Zinvor.info