Թուրքիայում՝ տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ անցկացված «EFES 2024» բազմազգ զորավարժությունների շրջանակներում կատարվել են հերթական խնդիրները:
Այս մասին Zinvor.info-յին հայտնել են՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից, զորավարժությունների պլանի համաձայն, մասնակից երկրների զիծառայողները գործնական հրաձգություն են իրականացրել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
Բացի այդ, հաջողությամբ կատարվել են՝ բնակավայրում մարտ վարելու և պայմանական հակառակորդին վնասազերծելու, վիրավոր զինվորին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և նրան տարհանելու խնդիրները։
Ադրբեջանական բանակի զինծառայողները մյուս մասնակիցների հետ հաջողությամբ կատարել են առջադրված խնդիրները։