ԱԳՆ: Այս դառը օրը Ադրբեջանը համերաշխ է Իրանի հետ
  ԱԳՆ:  Այս դառը օրը Ադրբեջանը համերաշխ է Իրանի հետ
14:03     20 05 2024    
«Խորը վշտացած ենք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի, Արևելյան Ադրբեջան նահանգի գլխավոր նահանգապետ Մալեք Ռահմաթիի, Թաբրիզի իմամ Մուհամմադ Ալի Հաշեմիի և նրանց ուղեկցող այլ անձանց ավիավթարի հետևանքով զոհվելու սարսափելի լուրից»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ողբերգական վթարի հետևանքով բոլոր զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Այս դառը օրը Ադրբեջանը համերաշխ է եղբայրական և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան.   Իրան  


Լրահոս