Էրդողանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին
 Էրդողանը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին
10:26     17 05 2024    
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը պատմական հնարավորություն է:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա նաև հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջ հզորությամբ աշխատանքը վերսկսելու ուղղությամբ։

Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցություն կա այլ կարևոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերում։

«Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ»,- ասել է նա։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս