ԳԻ ղեկավարի տեղակալ. Շուշա կվերադառնա 370 ընտանիք
 ԳԻ ղեկավարի տեղակալ. Շուշա կվերադառնա 370 ընտանիք
11:20     14 05 2024    
Արդեն հունիսին Շուշայում ապրելու է 370 ընտանիք կամ 1450 մարդ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Շուշա քաղաքի Գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Վուսալա Ֆաթալիևան։

Նա նշել է, որ փուլ առ փուլ յուրաքանչյուր շուշեցի վերադառնալու է հայրենի հող։

«Վերադարձը Շուշա արդեն սկսվել է։ Արդեն հունիսին մեր քաղաքում ապրելու է 370 ընտանիք կամ 1450 մարդ։ Սա մեծ երջանկություն է։ Փուլ առ փուլ յուրաքանչյուր շուշեցի կվերադառնա իր հայրենիք»,- նշել է Վ.Ֆաթալիևան։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա  


Լրահոս