Որոշվել է ԵԱՀԿ նախագահի հարավկովկասյան շրջագայության մեկնարկի ամսաթիվը
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը, մայիսի 13-ին մալթացի դիվանագետը կայցելի Հայաստան:
Երևանում նախատեսված են Յան Բորգի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ:
Սպասվում է, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի նաև Ադրբեջան, սակայն այցի ստույգ ժամկետը չի նշվում։
Zinvor.info