Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
 Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ
09:14     13 05 2024    
2024 թվականի մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ալմաթիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Նախարարները ողջունել են սահմանների սահմանազատման գործում առաջընթացը և այս առումով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են քննարկել «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի դրույթները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները մնացած բաց հարցերի շուրջ, որոնց շուրջ դեռ տարաձայնություններ կան:

Այցի ընթացքում նախարարները երկկողմ և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։

Նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ կազմակերպելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան   ԱԳՆ  


Լրահոս