Բայրամով. Ադրբեջանը և Հայաստանը համատեղ ջանքերով ականազերծում են իրականացնում սահմանին
  Բայրամով.  Ադրբեջանը և Հայաստանը համատեղ ջանքերով ականազերծում են իրականացնում սահմանին
15:14     10 05 2024    
Հայաստանի հետ համատեղ ջանքերով՝ սահմանի հատվածների ականազերծում է իրականացվում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին՝ Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Վերջին բանակցությունների կարևոր տարր է հանդիսանում նաև արձանագրության ստորագրման փաստը, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածի սահմանազատման գործընթացին։ Սույն արձանագրությունը սահմանազատման համապատասխան հանձնաժողովների նախագահների կողմից ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ին։ Ուրախալի փաստն այն է, որ սույն արձանագրության դրույթներին համապատասխան՝ աշխատանքային խմբերն ու փորձագիտական խմբերն իրենց աշխատանքներն իրականացնում են սահմանված ժամկետներում և շրջանակներում»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ կարճ ժամանակում մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ «Համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տարածքները, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները, և այս տարածքում սահմանային սյուների տեղադրումը փաստորեն ավարտված է։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս