Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին՝ Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Վերջին բանակցությունների կարևոր տարր է հանդիսանում նաև արձանագրության ստորագրման փաստը, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացին, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ գործընթացին։ Վստահ եմ, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն, և մենք կկարողանանք արդյունավետ աշխատել առաջիկա երկու օրերի ընթացքում՝ առկա բաց հարցերի լուծումներ գտնելու համար»,- ասել է նա։