Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։
Նշվում է, որ դեսպանը, ով ասել է, թե Ադրբեջանը իբր օկուպացման տակ է պահում հայկական տարածքները և մտադիր է հարձակվել, լավ գիտի, որ այս ամենը Ֆրանսիայի հորինած հեքիաթն է Հարավային Կովկասում իրավիճակին իր միջամտությունն ու Հայաստանին զենքի վաճառքն արդարացնելու համար։
Հայտարարության մեջ նաև նշվում է. «Համայնքը, առաջին հերթին, դատապարտում է խտրականությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների նկատմամբ։ Բացի այդ, «միջազգային կազմակերպությունները» միայն իսլամաֆոբ, կոռումպացված Եվրոպական խորհրդարանը չէ։ «Միջազգային կազմակերպություն» նշանակում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը և նրա անդամ 57 երկրները, որոնք Բանջուլում վերջերս կայացած գագաթնաժողովում միաձայն որոշում ընդունեցին Հայաստանից վտարված ադրբեջանցիներին իրենց հայրենի հողեր վերադարձի մասին:
Zinvor.info