Մալըբեյլիում մարդկային ոսկորների բեկորներ են հայտնաբերվել
 Մալըբեյլիում մարդկային ոսկորների բեկորներ են հայտնաբերվել
08:27     10 05 2024    
Խոջալուի շրջանի Մալըբեյլի գյուղի մոտ մարդկային ոսկորների բեկորներ են հայտնաբերվել։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Խոջալուի շրջանի դատախազությունը հետաքննություն է վարում մայիսի 8-ին Խոջալուի շրջանի Մալըբեյլի գյուղի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ ենթադրաբար մարդկային ոսկորների բեկորների հայտնաբերման փաստով։

Ապրիլին գյուղի տարածքում գտնվող զանգվածային թաղման վայրում հայտնաբերվել է ևս երկու մարդու մնացորդներ։ Այսպիսով, պարզվել է, որ զանգվածային գերեզմանում կա առնվազն ութ մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի մասունքներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Մալըբեյլի   Խոջալու  


Լրահոս