Էրդողան. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
  Էրդողան.  Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
10:50     09 05 2024    
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական համալիրում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ տարածաշրջանը պետք է կայունության հասնի։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ գոհ է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված առաջընթացից և դրական արդյունքներ է ակնկալում երկու երկրների արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումից, որը պետք է կայանա մայիսի 10-ին Ալմաթիում:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս