Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է՝ Իսրայելի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ալիզա Բին Նունը։
«Ադրբեջանի ԱԳՆ-ում մենք արդյունավետ միջգերատեսչական խորհրդատվություններ անցկացրեցինք փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևի հետ։ Ուշադիր վերլուծվել են երկկողմ ամուր հարաբերությունները և քննարկվել դրանց հետագա զարգացման ուղիները։ Անդրադարձ ենք կատարել նաև Մերձավոր Արևելքի և Կովկասի զարգացման դինամիկային։ Շնորհակալություն ջերմ ընդունելության և մտքերի արդյունավետ փոխանակման համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Zinvor.info