Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բաքվում ադրբեջանա-սլովակյան գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան։
«Ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիրը ևս մեկ հիմք կհանդիսանա Ադրբեջանի և Սլովակիայի միջև տնտեսական հարաբերությունների խորացման փոխադարձ շահագրգռվածության հաստատման համար»,- ասել է նա։
Նախարարի խոսքով, երկու երկրների միջև այսօր ստորագրված բոլոր փաստաթղթերը կպարզեցնեն առևտրային համագործակցությունը և կօգնեն դռներ բացել ավելի շատ ընկերությունների համար, որոնք կկարողանան մուտք գործել համապատասխան շուկաներ։
«Ընդհանուր առմամբ 37 սլովակյան ընկերություններ և հաստատություններ եկել են Բաքու մասնակցելու այս ֆորումին՝ նոր գործընկերներ գտնելու կամ գոյություն ունեցող համագործակցությունն ամրապնդելու համար»,- հավելել է նա։
Zinvor.info