Ադրբեջանի ՌՕՈՒ-ն՝ Anatolian Phoenix-2024-ում
  Ադրբեջանի ՌՕՈՒ-ն՝ Anatolian Phoenix-2024-ում
11:50     07 05 2024    
Թուրքիայի Հանրապետության Քոնյա քաղաքում ընթանում են «Anatolian Phoenix-2024» միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, նախնական փուլում վարժանքների մասնակիցների համար տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ մանրամասն խոսվել է զորավարժությունների նպատակի, սցենարի, անցկացման վայրի, տարբեր փուլերում կատարվելիք առաջադրանքների և անվտանգության կանոնների մասին:

Տարբեր երկրների զինվորականների մասնակցությամբ զորավարժություններում Ադրբեջանը ներկայացված է ՌՕՈՒ Օդադեսանտային և Որոնողափրկարարական ծառայությունների անձնակազմով, ավիացիոն միջոցներով, ինչպես նաև Ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերով։

Anatolian Phoenix 2024 զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 17-ը։


Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌՕՈՒ   Anatolian-Phoenix-2024  


Լրահոս