Ադրբեջանում շարունակվում են ուսումնական հավաքները զինապարտների հետ
 Ադրբեջանում շարունակվում են ուսումնական հավաքները զինապարտների հետ
17:25     06 05 2024    
ՊՆ 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ համատեղ միջոցառումների շրջանակում՝ զորամասերում շարունակվում են զինպարտների խմբի հետ ուսումնական հավաքները։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հավաքակայանի շտաբում համապատասխան հաշվառում և բուժզննում անցնելուց հետո, զինապարտները ապահովվում են զինվորական համազգեստով և այլ տեսակի հանդերձանքով։

Զինապարտների հետ անցկացվում են լուսավորչական զրույցներ, նրանց ուշադրությանն է հրավիրվում անվտանգության կանոնները, անցկացվում են շարային պարապմունքներ։

Պլանի համաձայն՝ ուսումնական հավաքների շրջանակներում կկատարվեն տարբեր առաջադրանքներ՝ զինապարտների մարտական պատրաստվածության և գիտելիքների բարձրացման, ինչպես նաև գործնական հմտությունների կատարելագործման նպատակով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս