ԱՄՆ դեսպանը Շուշայում քննարկել է նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը
ԱՄՆ դեսպանը Շուշայում քննարկել է նախկին հարկադիր վերաբնակների վերադարձը
16:39     06 05 2024    
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին հանդիպել է՝ Շուշայի շրջանում ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով դեսպանատան «X» սոցիալական ցանցում հրապարակմանը.

«Շուշայում գտնվելու ժամանակ դեսպան Լիբբին հանդիպել է Շուշայի շրջանի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովի հետ՝ ավելին իմանալու քաղաքի վերակառուցման և հարկադիր վերաբնակնեներին Շուշա վերադարձնելու ջանքերի մասին: Նրանք նաև քննարկել են՝ տարածաշրջանում կանաչ էներգիան և Ադրբեջանում հարկադիր վերաբնակներին ԱՄՆ-ի կողմից շարունակվող աջակցությունն ու ականազերծման նախաձեռնությունները»,- ասվում է հրատարակության մեջ:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս