ԱՄՆ դեսպանը, այնուամենայնիվ, այցելել է Շուշա
 ԱՄՆ դեսպանը, այնուամենայնիվ, այցելել է Շուշա
16:18     06 05 2024    
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին և նրա կինը՝ Դանուսիան, այսօր այցելել են Շուշա և Ֆիզուլի։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով դեսպանատան «X» սոցիալական ցանցի էջին։

«Այսօր դեսպան Մարկ Լիբին և Դանուսիա Լիբբին մեկնել են Ֆիզուլի և Շուշա: Դեսպանը հանդիպել է կառավարության ներկայացուցիչների հետ, եղել է Շուշայի ամրոցում, Խուրշիդբանու Նաթավանի տանը, Խան Գըզի աղբյուրում, Վագիֆի դամբարանում և Ջըդըր-Դյուզում, ինչպես նաև հանդիպել է տեղի ուսուցիչների հետ, ովքեր մասնակցել են՝ դեսպանատան աջակցությամբ կամակերպված անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Շուշա  


Լրահոս