Հայ սակրավորը պայթել է ականի վրա
  Հայ սակրավորը պայթել է ականի վրա
12:30     06 05 2024    
Տավուշի (Թովուզգալա - խմբ.) Կիրանց (Գյունեյ - խմբ.) գյուղի մոտ ականի վրա հայ զինծառայող է պայթել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, միջադեպի մասին տեղեկությունը հայկական լրատվամիջոցներին հաստատել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

«Զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից: Նախնական տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներից մեկը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է պայթել։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայ-սակրավոր   Ական  


Լրահոս