Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, այս մասին ասված է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 15-րդ իսլամական գագաթնաժողովի արդյունքներով ընդունված ամփոփիչ կոմյունիկեում։
Փաստաթղթում անփոփոխ աջակցություն է հայտնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին` միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա, և Հայաստանին կոչ է արվում կատարել այդ ուղղությամբ ստանձնած իր պարտավորությունները:
Փաստաթղթում նշվում է նաև, որ ԻՀԿ-ն «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հարցով կոնտակտային խումբը» վերանվանել է «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի հետևանքների վերացման հարցով կոնտակտային խումբ»:
Zinvor.info