Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև. տարածաշրջանային ներկա իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովը նշել է ռուսական կողմի ակտիվ մասնակցությունն ու ներդրումը՝ Ադրբեջանում անցկացվող հեղինակավոր միջազգային միջոցառումներին, այդ թվում՝ Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին։ Նշվել է, որ բարձր մակարդակի երկխոսությունը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև ինտենսիվ շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Նախարարն ընդգծել է՝ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում երկկողմ համագործակցության շարունակականության կարևորությունը։
Խոսելով COP29-ում Ադրբեջանի նախագահության շրջանակներում կատարված աշխատանքի մասին՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ այս միջոցառման շնորհիվ համագործակցության նոր հնարավորություններ ի հայտ կգան։
Zinvor.info