Հաջիև. ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում
  Հաջիև.  ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում
09:50     03 05 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննարկումներ է անցկացրել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների/դեսպանների հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով սոցցանցում Հաջիևի հրատարակումներին:

«Բաքվում թեյի սեղանի շուրջ մենք ծավալուն և բաց քննարկումներ ենք անցկացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների/դեսպանների հետ: Ես իմ գործընկերներին պատմել եմ Ադրբեջանի՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգի և մշակութային դիվանագիտության քաղաքականության, ինչպես նաև օկուպացիայի տարիներին Հայաստանի կողմից մեր մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին։ Մեր ընդհանուր կարծիքն այն էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատկանում է բոլորիս և ողջ միջազգային հանրությանը։ Մենք պետք է շարունակենք պաշտպանել և զարգացնել այս կազմակերպությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարող վերածվել գործիքի մեկ մարդու ձեռքում կամ իջեցնել որևէ երկրի «արտաքին գործերի նախարարության» բաժնի մակարդակի»,- գրել է Հ.Հաջիևը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   ՅՈՒՆԵՍԿՕ