Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ երկկողմ համագործակցության օրակարգային հրատապ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Ջեյհուն Բայրամովը, խոսելով Ադրբեջանի և Ուկրաինայի միջև համագործակցության զարգացման համար սերտ շփումների կարևորության մասին, նշել է, որ միջխորհրդարանական կապերը մեծ դեր են խաղում գործընկերության ընդլայնման գործում։ Գոհունակություն է հայտնվել, որ Ադրբեջանը և Ուկրաինան մշտապես պաշտպանում են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները բոլոր հարթակներում։ Ջեյհուն Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին, տարածաշրջանում խաղաղություն ապահովելու Ադրբեջանի ջանքերի մասին։