Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը ընդգծվել է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի կարևորությունը՝ գլոբալ մակարդակով արդի թեմաների քննարկման գործում։ Միջոցառմանը բազմաթիվ երկրներից ժամանած ազդեցիկ հյուրերի, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը գնահատվել է, որպես համաշխարհային մակարդակով համաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրության ցուցանիշ:
Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանը արդյունավետորեն համագործակցում է ՄԱԿ-ի և նրա կառույցների հետ, և ընդգծվել է, որ Ադրբեջանում COP29-ի անցկացումը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը։