Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Վատիկանի «Servizo Informazione Religiosa» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը շարունակվում է տարբեր ձևերով և դրական ոգով։
«Պետք է ընդգծել, որ մոտ երկու տարի առաջ հենց Ադրբեջանն է նախաձեռնել՝ խաղաղության բանակցությունները և խաղաղության պայմանագրի նախագիծը, և այդ ժամանակվանից ի վեր կարևոր հաջողություններ են գրանցվել խաղաղ գործընթացում։
Վերջին դրական զարգացումները հնարավոր դարձան այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերականգնեց արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղի տարածաշրջանի վրա։
Այսօր մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և համեմատաբար կարճ ժամանակում կկարողանանք հասնել մեր բոլոր նպատակներին։
Երկու շաբաթ առաջ Հայաստանը համաձայնեց դուրս բերել իր ուժերը Ադրբեջանի հյուսիս-արևմտյքում՝ Գազախի շրջանի չորս գյուղերից, որոնք օկուպացված էին ավելի քան երեսուն տարի, իսկ դրանից անմիջապես հետո, մենք սկսեցինք երկկողմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը մի օր կդառնա պետական սահման մեր երկրների միջև»,- ընդգծել է Ամիրբեկովը։
Zinvor.info