Ուկրաինացի պատգամավոր. Ռուբեն Վարդանյանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի անընդունելի է
 Ուկրաինացի պատգամավոր.  Ռուբեն Վարդանյանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի անընդունելի է
12:44     30 04 2024    
Խաղաղությունը, առաջին հերթին, նշանակում է հարգանք տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ինչպե՞ս կարելի է խաղաղության մրցանակ հանձնել անջատողականության մեջ մեղադրվող մարդուն։

Այս մասին AZERTAC-ին ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ մեկնաբանելով Ռուբեն Վարդանյանի առաջադրումը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Պատգամավորը հայտարարել է, որ անընդունելի է այդ մրցանակը Ռուբեն Վարդանյանին հանձնելը. «Նախ պետք է նշեմ, որ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։ Ուկրաինայի կառավարությունը նրա անունը ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ որպես ռուսաստանցի օլիգարխ։ Լինել ռուսսաստանցի օլիգարխ նշանակում է այս կամ այն չափով լինել Պուտինի դրամապանակը: Խաղաղության Նոբելյան մրցանակի նման մարդու առաջադրումը շոկային էֆեկտ է ստեղծում, և դա անընդունելի է։ Այս մարդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և այլ հանցագործությունների համար»։

Ա.Գոնչարենկոն ասել է, որ Ուկրաինայում պատժամիջոցների ցուցակը կազմում են հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները։ Եթե ինչ-որ մեկը ներառված է այս ցուցակում, դրա համար ծանրակշիռ պատճառներ կան: Վարդանյանի մեղքն այն է, որ նրա ղեկավարած ձեռնարկությունները սպառնում են Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. «Ուկրաինայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ արդեն ստորագրել են նամակ, որում ասվում է, որ դա անընդունելի է։ Ես վստահ եմ և հավատում եմ, որ Նոբելյան կոմիտեն հաշվի կառնի այն փաստերը, որոնք ես թվարկեցի»,- հավելել է Գերագույն Ռադայի պատգամավորը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինացի-պատգամավոր   Վարդանյան  


Լրահոս