Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ կանխակալ դիրքորոշումը
 Եվրախորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ կանխակալ դիրքորոշումը
10:41     30 04 2024    
Եվրախորհրդարանի դիրքորոշումը, որը պարունակում է կողմնակալություն և երկակի ստանդարտներ Ադրբեջանի նկատմամբ, անարդար է և անտրամաբանական։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Եվրախորհրդարանի տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեի անդամ Թոմաս Պետր Պորեբան՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ ի հայտ եկած խնդիրները չպետք է լուծվեն ճնշումների միջոցով, այլ միայն համագործակցության և հավասար երկխոսության միջոցով։ Եվրախորհրդարանի պատգամավորն նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի վստահելի գործընկերն է և ընդգծել այդ համագործակցության շարունակման կարևորությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Միլլի-Մեջլիս  


Լրահոս