Հայաստանի ԱԳՆ. Բայրամովն ու Միրզոյանը կհանդիպեն Ղազախստանում
  Հայաստանի ԱԳՆ.  Բայրամովն ու Միրզոյանը կհանդիպեն Ղազախստանում
17:03     29 04 2024    
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ը, այս մասին հայկական լրատվամիջոցներին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նա հավելել է, որ հանդիպումը կկայանա Ալմաթիում։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել էր, որ Աստանան ողջունում է խաղաղության պայմանագիր կնքելու Երևանի և Բաքվի ձգտումը և պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար՝ ստանձնելով բարի կամքի առաքելություն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Միրզոյան  


Լրահոս