Այս մասին
Zinvor.info-ին տված հարցազրույցում ասել է՝ ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
Նա նշել է, որ այն ժամանակ հայկական կողմը տվյալներ ուներ՝ մարտերի ընթացքում զոհված զինվորների, Ադրբեջանի բնակեցված տարածքների օկուպացիայի ժամանակ զոհված քաղացիական անձանց, ինչպես նաև խոշտանգումների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտման արդյունքում սպանվածների թաղման վայրերի մասին։
«Պետական հանձնաժողովը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ՝ երկու կողմից անհետ կորածների որոնման ոլորտում՝ ճշտության, թափանցիկության պահպանմամբ և փոխվստահության մթնոլորտում։ Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ, այս համագործակցությունը կարող է դրական ավանդ ներդնել՝ երկու կողմից էլ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման գործում»,- նշել է Ի.Ախունդովը։
Zinvor.info