Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման համար հիմք օգտագործելու մասին համաձայնությունը»,-զրույցի արդյունքներով գրավոր հայտարարության մեջ ասել է՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով, պետքարտուղարը և վարչապետը քննարկել են «ԱՄՆ աջակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջընթացին ամուր և հուսալի խաղաղության համաձայնագրի կնքման հարցում»։