Ըստ
Zinvor.info-յի՝ այս մասին ասվում է՝ ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ տեղեկատվության մեջ։
Զեկույցում ընդգծվում է, որ 2024 թվականի ապրիլի 27-ին՝ Աղդամի շրջանի օկուպացիայից ազատագրված Մարզիլի գյուղում ականի պայթյունի դեպք է տեղի ունեցել։ Գրեյդերի վարորդ Հուսեյնով Վիդադի Վուգար օղլուն (ծնված 1994 թ.), կորցել է ճանապարհը և չականազերծված տարածքում պայթել հակատանկային ականի վրա։
Վ.Հուսեյնովը վիրավորվել է աջ ձեռքից, նրան տարհանել են շրջանային հիվանդանոց, պայթյունի հետևանքով վնասվել է նաև տեխնիկան։
Փաստի առթիվ Աղդամի շրջանային դատախազությունում հետաքննություն է տարվում: