ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ
 ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ
10:44     25 04 2024    
Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։

Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագիրն օգտագործել որպես սահմանագծման հիմք։ Սա կարևոր քայլ է տևական խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին», - ասել է նա։

Պատելը նաև նշել է, որ այս պահին Պետդեպարտամենտը որևէ հայտարարություն չունի ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնապարտի տարածաշրջան մեկնելու հնարավորության վերաբերյալ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱՄՆ   Հայաստան   Ադրբեջան