Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան
Թուրքիայի առաջին աստղագնացը կժամանի Ադրբեջան
09:38     25 04 2024    
Տիեզերք թռած առաջին թուրք աստղագնացը՝ Ալփեր Գեզերավջին, կժամանի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի տիեզերական գործակալության (Azercosmos) խորհրդի նախագահ Սամադդին Ասադովը Անկարայում թուրքական պետությունների տիեզերական գործակալությունների երրորդ նիստից հետո։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի արդյունավետ համագործակցության ոլորտներից մեկը տիեզերական ոլորտն է, և եղբայրական երկրներն այդ ոլորտում փորձի փոխանակում են կատարում։

«Ոչ վաղ անցյալում Թուրքիան ուղեծիր ուղարկեց իր աստղագնաց Ալպեր Գեզերավջիին: Մենք ցանկանում ենք, որ ադրբեջանական բուհերի համար հասանելի լինեն ձեռք բերված գիտելիքների և փորձի, ինչպես նաև Միջազգային տիեզերակայանում կատարված գիտափորձերի մասին տեղեկատվությունը»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիայի   Ադրբեջան  


Լրահոս