Բաքվում քննարկվում է ֆրանսիական գաղութատիրությունը
 Բաքվում քննարկվում է ֆրանսիական գաղութատիրությունը
12:38     03 06 2025    
Բաքվում անցկացվում է «Կայսերական կառուցվածք. գաղութատիրության գաղափարախոսություններ և իրողություններ» միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆրանսիական գաղութատիրությանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, միջոցառումը կազմակերպվել է Բաքվի նախաձեռնողական խմբի կողմից։

Սա ապագաղութացման ոլորտում մասնագիտացած և ՄԱԿ-ի տարբեր կառույցներում աշխատող գիտնականների առաջին միջազգային կոնֆերանսն է։ Գիտաժողովին մասնակցում են ապագաղութացման ոլորտում ՄԱԿ-ի փորձառու փորձագետներ, Ֆրանսիայի նախկին և ներկայիս գաղութների հայտնի գիտնականներ, միջազգային իրավունքի ոլորտի ճանաչված մասնագետներ, Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ինչպես նաև պատգամավորներ և այլ պաշտոնատար անձիք։

Գիտաժողովում խորը կվերլուծվեն գաղութատիրական քաղաքականության ծանր հետևանքները, գաղութատիրական տերությունների կողմից ստրկացված ժողովուրդների նկատմամբ ձեռնարկված գործողությունները, կիրառվող խտրականության մեթոդները, ինչպես նաև նեոգաղութատիրության մաս կազմող քաղաքական, տնտեսական և մշակութային սահմանափակումները, ինչպես նաև ազգային ինքնության միտումնավոր կորստի քաղաքականությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   ֆրանսիական-գաղութատիրություն