Ալիևը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ
  Ալիևը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ
10:19     25 08 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Հարգելի պարոն նախագահ, անձամբ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ուկրաինայի ողջ ժողովրդին հղում եմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները օգոստոսի 24-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ», - ասվում է պետության ղեկավարի ուղերձում։

Նախագահը նշել է, որ ադրբեջանա-ուկրաինական միջպետական հարաբերությունները «հիմնված են մեր ժողովուրդների միմյանց նկատմամբ խորը համակրանքի, պատմականորեն ձևավորված բարեկամության ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Զելենսկի  


Լրահոս