Բայրամով. Բաքուն գործնական քայլեր է ակնկալում Երևանից և Փարիզից՝ դրոշների պղծման հետ կապված միջադեպերի վերաբերյալ
 Բայրամով.  Բաքուն գործնական քայլեր է ակնկալում Երևանից և Փարիզից՝ դրոշների պղծման հետ կապված միջադեպերի վերաբերյալ
16:22     25 04 2025    
Ադրբեջանը մտահոգված է Հայաստանում շարունակվող ռևանշիստական տրամադրություններով։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Բաքվում՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հայաստանի շարունակվող ռազմականացումը սպառնալիք է ստեղծում նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար:

«Երկու օր առաջ Հայաստանում տեղի ունեցած զանգվածային երթի ժամանակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ ատելությամբ լի կոչեր են հնչեցվել։ Այնտեղ նաև այրվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, սա բացարձակապես անընդունելի է։ Ցավոք, նմանատիպ գործողություններ երեկ տեղի են ունեցել նաև Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, թեև ավելի փոքր մասշտաբով», - հայտարարել է Բայրամովը։

Նախարարը ընդգծել է, որ այլ երկրների պետական խորհրդանիշների պղծումը հանցագործություն է, այդ թվում՝ այս երկու երկրների օրենքների համաձայն։ «Բաքուն ակնկալում է գործնական քայլեր Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններից՝ համաձայն իրենց օրենսդրության՝ այս միջադեպերի վերաբերյալ։ Իշխանությունները պետք է կանխեն նման գործողությունները, որոնք ամոթալի են հասարակության համար», - հավելել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս