Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել
 Բաքվի և Երևանի հանար խաղաղություն կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել
17:52     24 04 2024    
Ցանկանում եմ հաստատել այն փաստը, որ այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը լիովին վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և վերջ դրեց Ղարաբաղի և նրա հարակից շրջանների անօրինական օկուպացիային, Բաքվի և Երևանի հանար խաղաղություն պայմանագիր կնքելու բացառիկ հնարավորություն է ի հայտ եկել, քանի որ խաղաղության ճանապարհին ամենադժվար խոչընդոտը, այն է՝ մեր տարածքում հայկական զինված ուժերի անօրինական ռազմական ներկայության հարցը, վերացվել է։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Ահա թե ինչու այսօր մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ։ Վերջերս դրական իրադարձություն տեղի ունեցավ՝ 2024 թվականի ապրիլի 19-ին, երբ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման պետական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի հանդիպման արդյունքում՝ ՀՀ-ն, համաձայնել է դուրս բերել իր զորքերը Ադրբեջանի Գազախի շրջանների չորս սահմանամերձ գյուղերից, որոնք օկուպացված են եղել 90-ականների սկզբից։ Այս գործընթացում պետք է նշել երեք կարևոր կետ.

Նախ՝ այս որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների արդյունքում՝ առանց որևէ երրորդ կողմի մասնակցության, ինչը նշանակում է, որ մենք ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները։

Երկրորդ կետն այն է, որ Հայաստանն առաջին անգամ որոշել է դադարեցնել օկուպացիան ոչ թե Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների, այլ դիվանագիտական միջոցների արդյունքում»,- ասել է Էլչին Ամիրբեկովը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս