Քաղաքագետ Բադալյան. Փարիզը շարունակում է «լռություն» պահպանել և չի շնորհավորում Բաքվին և Երևանին
  Քաղաքագետ Բադալյան.  Փարիզը շարունակում է «լռություն» պահպանել և չի շնորհավորում Բաքվին և Երևանին
12:37     24 04 2024    
«Այս ընթացքում Ֆրանսիան շարունակում է «լռություն» պահպանել հայ-ադրբեջանական համաձայնագրի առնչությամբ: Ի դեպ, նկատենք ևս մեկ լռություն՝ Հունաստանը: Տարօրինակ չէ՞, երբ նույնիսկ Սլովենիայի արտգործնախարարությունն է Հայաստանին ու Ադրբեջանին «ողջունում» և «շնորհավորում», իսկ ահա Ֆրանսիան, ու նաև Հունաստանը՝ լուռ են»:

Ինչպես տեղեկացնում Է Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

«Բայց ինչու՞, միթե՞ դժվար է մի երկու տող գրել X-ում: Գրելն իհարկե դժվար չէ, բայց թերևս դժվար է գրել սեփական շահերի դեմ:

Հիշու՞մ եք՝ վաշինգտոնյան բանակցության երկրորդ՝ հունիսյան ռաունդից հետո Ֆրանսիայի ՀՅԴ կառույցից տարածվածը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անունից, որ ինքը հաճախ ավելի ջանադիր է պաշտպանում Հայաստանի շահերը, քան Փաշինյանը: Անմիջապես հակադարձումը եղավ, թե՝ դա ՀՅԴ-ականների ապատեղեկատվությունն է, թեև Ելիսեյան պալատն այդպես էլ պաշտոնապես չհերքեց, թե Մակրոնն ասել է այդպիսի բան:

Իլհամ Ալիևն շաբաթներ առաջ ասում է՝ Ֆրանսիան Ադրբեջանի հետ պայքարում է ռեգիոնում առաջնորդության համար: Իսկ այսօր էլ հայտարարում է, թե՝ ձեզ ասում եմ չէ՝ մեր միջև միջնորդ պետք չէ, մենք պայմանավորվում ենք: Ի՞նչ է նշանակում դա «թարգմանաբար», եթե իհարկե չունենքն աչքակապությամբ զբաղվելու մտադրություն: Թարգմանաբար դա նշանակում է՝ ես այս ռեգիոնում այլևս հասել եմ այնպիսի աստիճանի, որ Դուք զբաղվեք միայն գլոբալ հարցերով՝ ինձ հետ խոսեք, իսկ հայ-ադրբեջանական հարցն արդեն լիովին իմ «քաշային կատեգորիայում» է: Ու հետն էլ՝ սահմանային առաջին սյունը տնկելուց հետո, Ֆրանսիային ու Հունաստանին զգուշացնում է, թե չփորձեք այնպես զինել Հայաստանին, որ ես համարեմ վտանգավոր», - գրում է Բադալյանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Հայաստան  


Լրահոս