Գերմանիան կոչ է արել Բաքվին և Երևանին հաստատել կայուն խաղաղություն
 Գերմանիան կոչ է արել Բաքվին և Երևանին հաստատել կայուն խաղաղություն
11:22     24 04 2024    
Գերմանիան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում շարունակել աշխատել կայուն և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին «X» սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային նշանը: Սա ևս մեկ տեսանելի քայլ է դեպի խաղաղություն։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել աշխատել կայուն և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Երևան   Ադրբեջան  


Լրահոս