COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
COP29-ի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
12:37     23 04 2024    
COP29-ի նախագահ Մուխտար Բաբաևի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է COP29-ի X-ի էջում զետեղված հրապարակման մեջ։

«Նախագահ Մուխտար Բաբաևը և COP29-ի թիմը հանդիպել են գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ՄԱԿ-ում Երկրի օրվա կապակցությամբ: Մենք լի ենք վճռականությամբ՝ միասին աշխատելու կողմերին համախմբելու համար, ապահովելու բոլոր նախկին խոստումների կատարումը և միջոցներ ձեռնարկելու՝ 1,5ºC-ից ցածր տաքացումը պահպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. COP29   ՄԱԿ  


Լրահոս