Իլհամ Ալիև. Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը
  Իլհամ Ալիև.  Մենք հպարտ ենք, որ ադրբեջանցի մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել ԲԱՄ-ի կառուցմանը
10:32     23 04 2024    
ԲԱՄ-ի կառուցումը միավորեց Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու (BAM) 50-ամյակի կապակցությամբ երկաթուղային ոլորտի վետերանների և աշխատողների հետ համատեղ հանդիպմանը։։

«Սա իրականում այդպես է։ Պատահական չէ, որ այն (ԲԱՄ – խմբ.) կոչվել է համամիութենական շինարարական նախագիծ։ Եվ մենք, իհարկե, հպարտ ենք, որ ադրբեջանցի շինարարներն ու մասնագետները ակտիվորեն մասնակցել են շինարարությանը»,- նշել է ադրբեջանական պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԲԱՄ   Ադրբեջան  


Լրահոս