Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԲԱՄ-ի վետերան շինարարների հետ համատեղ հանդիպմանը։
«Հեյդար Ալիևը հսկայական դեր է խաղացել ԲԱՄ-ի պատմության մեջ։ Նա վերահսկում էր շինարարությունը և արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս ամենաբարդ նախագիծն իրագործվի: Այս գործում նրան օգնեցին հսկայական գիտելիքները և մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Նա ինքն էր մեկնում ԲԱՄ-ի օբյեկտներ, զրուցում շինարարների և բնակիչների հետ»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, այսօր Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղին որոշում է լոգիստիկան ողջ 21-րդ դարի համար։
«Ներկա փուլում շրջադարձը դեպի արևելք հնարավոր դարձավ հենց ԲԱՄ-ի շնորհիվ... Խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր աշխատել են դժվարին ժամանակներում, դուք հավատարիմ մնացիք ձեր գործին և ապահովեցիք ԲԱՄ-ի հուսալի գործունեությունը»,- նշել է նա։
Ռուսաստանի ղեկավարը նաև ընդգծել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր դերը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. «Հյուսիս-Հարավը պետք է դառնա լայն միջազգային համագործակցության օրինակ»:
Zinvor.info