Նախագահ. Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը
 Նախագահ.  Ադրբեջանի և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների հիմքը դրել են Վլադիմիր Պուտինն ու Հեյդար Ալիևը
10:10     23 04 2024    
Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղու (ԲԱՄ) 50-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայացած երկաթուղային ոլորտի վետերանների և աշխատողների հետ համատեղ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հեյդար Ալիևի հիշատակը հարգելու համար։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական պետության ղեկավարն ասել է. «Իհարկե, հատուկ երախտագիտության խոսքեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ Հեյդար Ալիևիչ Ալիևի հիշատակը հարգելու համար։ Մենք լավ գիտենք, որ 2000-ականների սկզբին մեր երկրների միջև բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հիմքը դրել են հենց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն ու Հեյդար Ալիևիչ Ալիևը։ 2001 թվականին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն այցելեց Ադրբեջան, և սա սկիզբն էր այն երկար ճանապարհի, որը մենք միասին անցնում ենք»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՌԴ  


Լրահոս