Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
 Վրաստանը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
10:02     23 04 2024    
Վրաստանի իշխանությունները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին համաձայնությունը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Վրաստանի ԱԳՆ-ն։

«Վրաստանը ողջունում է սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ հայ-ադրբեջանական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը: Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր հաստատակամ հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասված է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Վրաստան   Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս