Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Vնախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԲԱՄ-ի վետերան շինարարների հետ համատեղ հանդիպմանը։
«Հեյդար Ալիևը հսկայական դեր է խաղացել ԲԱՄ-ի պատմության մեջ։ Նա վերահսկում էր շինարարությունը և արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս ամենաբարդ նախագիծն իրագործվի: Այս գործում նրան օգնեցին հսկայական գիտելիքները և մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Նա ինքն էր մեկնում ԲԱՄ-ի օբյեկտներ, զրուցում շինարարների և բնակիչների հետ»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսքով, այսօր Բայկալ-Ամուր երկաթուղային մայրուղին որոշում է լոգիստիկան ողջ 21-րդ դարի համար։
Zinvor.info