Ադրբեջանի նախագահ. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը
  Ադրբեջանի նախագահ.  Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը
19:25     22 04 2024    
Ադրբեջանը բարձր է գնահատում Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ վերաբերմունքը, որը մենք տեսնում ենք Ռուսաստանի ղեկավարության կողմից, ինչպես նաև հանրության շրջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում դեմառդեմ հանդիպման ժամանակ։

«Հեյդար Ալիևը ակտիվորեն մասնակցել է այս մեծ նախագծի իրականացմանը (Բայկալ-Ամուր մայրուղի-խմբ.), որը, ինչպես հիշում եմ, կոչվում էր համամիութենական շինարարական նախագիծ և իր ավանդն է ներդրել դրա իրականացմանը։ Ուստի, անշուշտ, մեզ համար շատ հաճելի է և մեծ պատիվ է՝ մասնակցելու միջոցառմանը։ Այսօր ավելի ուշ կհանդիպենք նրա հետ, ով նույնպես իր ավանդն է ներդրել այս գլոբալ նախագծի իրականացմանը: Պատմության մեջ նման հիշարժան պահերն էլ ավելի են մերձեցնում մեր երկրներին ու ժողովուրդներին և ավանդ են ներդնում մեր հարաբերությունների հետագա առաջընթաց զարգացմանը»,- նշել է Ադրբեջանի պետության ղեկավարը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանը  


Լրահոս