Պեսկով. Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է
  Պեսկով.  Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն ու դաշնակիցն է
16:48     22 04 2024    
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները տարբերվում են՝ հարուստ ավանդույթներով և համագործակցության զարգացման համար մեծ ներուժով։

Gazeta.Ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միջոցառման ընթացքում թղթակիցները նրան խնդրել են մեկնաբանել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցը։ Նրանք ուշադրություն են դարձրել, որ հանրապետության ղեկավարի այցը համընկել է՝ Բայկալ-Ամուր մայրուղու (ԲԱՄ) շինարարության մեկնարկի 50-ամյակի հետ։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների աշխատակիցները հարցրել են, թե ինչով է բացատրվում՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից Ադրբեջանի նկատմամբ այդքան մեծ ուշադրությունը:

«Որովհետև դա մեր մեծ հարևանն է, ընկերը, գործընկերը և դաշնակիցը: Եվ իսկապես, մենք ունենք շատ ընդհանուր շահեր։ Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք և, որ ամենակարեւորն է, մեր երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթները»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Մոսկվան և Բաքուն քաղաքական կամք ունեն կապերի հետագա ամրապնդման համար։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս