Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին
 Պուտինը՝ ԲԱՄ-ի կառուցման գործում Հեյդար Ալիևի նշանակալի դերի մասին
16:47     22 04 2024    
Հեյդար Ալիևը նշանակալի դեր է խաղացել Բայկալ-Ամուր մայրուղու (ԲԱՄ) կառուցման գործում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

«Հեյդար Ալիևը եղել է մի մեծ նախագծի կազմակերպիչներից մեկը, որը կարևոր էր ողջ Խորհրդային Միության համար», - ասել է նա:

Պուտինի խոսքով, Ռուսաստանը այսօր էլ զարգացնում է ԲԱՄ-ը։

«Բոլոր ջանքերը, աշխատասիրությունը, տարիների աշխատանքը, որ ձեր հայրը ներդրել է նախագծի իրականացման համար, այսօր էլ էական դեր են խաղում», - հավելել է Պուտինը՝ դիմելով Իլհամ Ալիևին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Պուտին   ԲԱՄ   Հեյդար-Ալիև  


Լրահոս